Рубрика: ԱՊՐԻ Ֆորում 2023

APRI FORUM 2023-Ապրի ՖՈՐՈՒՄ

Զրույց Գեորգի Դերլուգյանի հետ

Հոկտեմբերի 25-27-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ինձ և իմ գործընկեր Լևոն Միրզոյանին ուղարկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայանալիք ԱՊՐԻ 2023 ֆորումին: Ասելիքը բազմաշերտ է և ամբողջովին պատմելը դժվար է, ուստի այստեղ կփորձեմ ներկայացնել այն առանցքային կետերը, որոնք ֆիքսել եմ եռօրյա ֆորումի ընթացքում: Թեմաները բազմազան էին:

  • Բացման խոսքը սկսեց Լարա Սեդրակյանը՝ Ապրի Արմենիայի նախագահը, այնուհետև սկսվեց քննարկումը՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը որպես տարածաշրջանային կայունության հենասյուն» Անահիտ Մանասյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա լսարանում քննարկեց, թե ինչքան կարևոր է երկրի զարգացման համար այս անորոշ ժամանակաշրջանում պաշտպանել մարդու իրավունքները և խրախուսել, բացահայտել ու արձանագրել վատ դեպքերը (պետությունը պետք է պատշաճ մեխանիզմներ ունենա կարգավորելու այս ամենը): Անահիտ Մանասյանը նաև նշեց, որ տարածաշրջանային կայունության և ներքին կայունության համար պետք է ունենալ հանդուրժող հասարակություն, քննարկվեց նաև ռազմագերիների, (որոնք հիմա Ադրբեջանում են պատանդի կարգավիճակով) հարցը, մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի օրինակով, և մատնանշեց,որ դատավարությունը արվում է՝ խախտելով միջազգային մարդասիրական կանոնները: Այս քննարկման կարևոր կետերից մեկը բանախոսի շեշտադրումն էր առ այն, որ հասարակությունը՝ արցախահայությունը ներառյալ, հուսախաբված է պետական և հասարակական կառույցներից:
  • Հաջորդ թեման՝ «Փնտրելով կայունություն բազմաբևեռ աշխարհում», որը նույնպես արդիական է, անցկացվում էր Observer Reasearch Foundation-ի նախագահ Սանջոյ Ջոշի հետ: Շատ կարևոր էին նրա դիտարկումները ժամանակակից համաշխարհային քաղաքականության վերաբերյալ: Հիմա փորձեմ նշել կարևոր դրվագներ նրա ելույթից. աշխարհաքաղաքական վերադասավորում, հյուսիսի և հարավի պառակտում, ռեգիոնալ աշխարհներ, սև ու սպիտակի բաժանում, G20-ի ձախողումը, ինչպես նաև բազմակողմանի համակարգի ձախողումը: Խոսք գնաց նաև Բրիկսի մասին, թե ինչպես պետք է գործել տարամետ շահերի աշխարհում, և այստեղ կարևորում է Սանջոյ Ջոշիի երկու կարևոր միտքը այդ կապակցությամբ. պետք է գտնել Ոսկե Միջինը:
  • Մյուս թեման բավականին ակտուալ էր մեզ համար՝ «Հաղորդակցային միջանցքները Հարավային Կովկասում»: Բանախոսներն էին՝ Գրիսթին Առաքելեանը՝ Theraxios-ի գլխավոր գործադիր տնօրենը, Արթուր Խաչիկյանը՝ Հայ-ռուսական համալսարանի դասախոս և Սերգեյ Մելքոնյանը՝ գիտաշխատող ԱՊՐԻ Արմենիա: Թեմայի ընթացքում կարևոր նշումներից մեկն էր Միջանցք եզրույթի քննարկումը 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո: Հայաստանը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև. քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, մշակութային և պետք է հնարավորինս օպտիմալ ու ճիշտ լուծումներ գտնել: Թուրքիան դուրս է բոլոր խոշոր տնտեսական միավորումներից (ԵՄ, Բրիկս), ուստի Զանգեզուրի միջանցքը հրատապ անհրաժեշտություն է նրանց համար, քանի որ փնտրում է ինքօգնության մեխանիզմներ: Խոսք գնաց նաև Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության գոտի ստեղծելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փորձի և դրանից բխող վտանգների, Էրդողանի կողմից նոր Օսմանյան Կայսրության ստեղծման փորձերի մասին:
  1. Մենք լուրջ մարտահրավերների առջև ենք կանգնած
  2. Խորքային վերափոխումներ
  3. Ինչպես ենք վերաբերվում պետականությանը
  4. Առաջընթաց և որոշակիություն
  5. Ռեսուրսների կոնսոլիդացիա
  6. Հայակենտրոն մոտեցում
  7. Ինստիտուտների և համակարգերի ստեղծում
  8. Սոցիալական կայուն ծառայություններ
  9. Ելակետային հետազոտություն
  10. Պետությունը պետք է պրոակտիվ լինի քաղաքացիների հանդեպ:
  • Ինձ համար պատմական ու կարևոր էր նաև հանդիպումը Գեորգի Դերլուգյանի հետ (խորհրդահայ և ամերիկացի սոցիոլոգ, հրապարակախոս, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի դասախոս): Թեման՝ «Հասկանալով պատմության մեջ այս պահը». առանձնացնեմ իր հետևյալ միտքը՝ «…Արդյո՞ք մենք խաչմերուկում ենք, իսկ միգուցե չարաշահվել է այդ եզրույթը, պատմությունը գծային չէ այլ` ցիկլիկ, միջազգային կառույցները կորցրել են իրենց ստատուսը…» :
  • Կարևոր թեմա էր նաև «Ջրային հարստությունը հաջորդ 100 տարվա համար»: Առանձնացնեմ տվյալ թեմայի կարևոր կետերը.
  1. Ջրային ռազմավարություն
  2. Ջրի նշանակալիության նոր մոտեցում- մսխման պատճառները, խոնավության չարաշահումը, ցայտաղբյուրների ճիշտ օգտագործումը, կեղտաջրերի առկայությունը
  3. Մոնիթորինգի ներդրումների բացակայությունը

Այսքանով եզրափակեմ խոսքս: Շնորհակալ եմ կրթահամալիրին՝ ընձեռած հնարավորության համար:

Մի քանի նկար ֆորումից

Автор:

Из забывших меня можно составить город

Оставьте комментарий