Рубрика: Մենթորական աշխատանք, Դասավանդողի օրագիր

Աշխատանքը Վարդան Կարապետյանի հետ

Մարտի 1-12-ը Վարդան Կարապետյանի հետ մեր աշխատանքը եղել է նամակագրությամբ, իսկ մարտի 13-ից աշխատել ենք ֆիզիկական միջավայրում։ Աշխատանքը հիմնականում հասարակագիտական ստուգատեսի շրջանակում իրականացվող նախագծերի, ստուգատեսի շրջանում իմ անելիքների, Տիգրան Հայրապետյանական օրերին իմ մասնակցության ձևաչափի, կլոր սեղանների պատրաստության, մանկավարժական գարնանային ճամբարի իմ աշխատակարգի մշակման և ստուգատեսի հետ կապված այլ հարցերի շուրջ է եղել։ 

Վարդան Կարապետյանի հետ մեր աշխատանքն անընդհատ է, երկուսիս հարմար ժամերին միշտ հանդիպում-քննարկում ենք ուսումնական տարբեր հարցեր։

Կցում եմ նաև մանկավարժական գարնանային ճամբարի իմ աշխատակարգը, որը մշակել ենք Վարդան Կարապետյանի հետ միասին։

Рубрика: Դասավանդողի օրագիր

Աշխատանք մենթոր Վարդան Կարապետյանի հետ

Մենթոր Վարդան Կարապետյանի հետ աշխատել ենք առարկայական երկու ծրագրերի հետ կապված աշխատանքների վրա, արել լրամշակումներ: «Պատմություն» առարկայի գնահատման սկզբունքների մշակման շուրջ ենք աշխատել, հստակեցրել անելիքները:

«Արվեստ» առարկայի ծրագրային հիմնական ուղղություններն ենք մշակել Ավագ դպրոցի սովորողների համար: «Արվեստ» առարկայի շրջանակում նախատեսվում է «Մշակույթի ներածության» ուսումնասիրություն: Իններորդ դասարանում սովորողների հետ ծանոթանում ենք առասպելներին ու դրանց՝ համաշխարհային մշակույթի վրա ունեցած ազդեցությանը: Տասներորդ դասարանում աշխատանքային հիմնական ուղղություններն են էլիտար և զանգվածային մշակույթի դրսևորումներն իրենց առանձնահատկություններով: Իսկ տասնմեկերորդ դասարանում անցում է կատարվում էթնիկ մշակույթի ուսումնասիրությանը:

Рубрика: Արվեստ, Դասավանդողի օրագիր

Բռնցքամարտը,կինոն և գրականությունը

Ջորջ Ուեսլի Բելլոուզ- Դեմփսի և Ֆիրպո
  • Որ գրողներն են խոսել բռնցքամարտի մասին
  • Ինչն է ոգեշնչել նրանց
  • Կինոն և բռնցքամարտիկը
  • Բռնցքամարտը կենսակերպ,արվեստ թե սպորտաձև
  • Տեսանյութի դիտում
Homo Ludens
  • Քննարկում և ամփոփում
  • Տնային աշխատանք-կարդալ՝ Ջեք Լոնդոն-Խաղը https://grapaharan.org/%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A8 , կարդալ առաջին և երկրորդ գլուխները,վերլուծել,առանձնացնել թեմայի հետ կապված կարևոր մանրամասները…