Рубрика: Առարկայական ծրագիր

9-րդ դասարանի 2023-2024 ուս.տարվա փաթեթ

9-րդ դասարանում սովորողները (Առասպելաբանություն)առարկայի շրջանակներում կծանոթանան առասպելի գործառույթի հետ թե ինչպես է այն ազդել նախնադարյան մարդկանց մտածելակերպի վրա,ինչպես նաև ժամանակակից փոխակերպումները և դրանց ազդեցությունը խմբային և անհատական մակարդակներում:

  • Տարբեր մշակույթների դիցաբանական կերպարների նմանությունը և տարբերությունը
  • Աստվածների գործառույթը և նրանց ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա
  • Առասպելի ուժը ժամանակակից աշխարհում
  • Հերոսի անցումային (ինիցիացիա) փուլերը
  • Առասպելների ազդեցությունը քաղաքական դաշտում
  • Առասպելական կերպարների հոգեբանական դիմագծերը

Ենթակա է լրամշակման

Рубрика: Սովորողների ամառային աշխատանքների փաթեթ

Ամառային աշխատանքների փաթեթ 2022-2023թթ.ծրագիրը չյուրացրած սովորողների համար

1.Սև Քառակուսու առեղծվածը , 2.Արվեստի ամենաթանկ գործերը,3.Փոփ Արվեստ, 4.Սթրիթ Արվեստ, 5.Ժամանակակից արվեստ՝ արվեստ թե չարվեստ -10-րդ դասարանցիներ

1.Կորսված զգացումի փնտրումը-Ջեյմս Բյուջենտալ-կենդանի զգալու,լինելու գիտությունը, 2.Մշակութային ընկալումները տարբեր դարաշրջաններում կամ դիսկուրսը ըստ Միշել Ֆուկոյի, 3.Ընտրությունը առանց ընտրության- Օլդոս Հաքսլին բռնապետության ձևերի մասին, 4. Սյուզան Վոլֆը և բարոյական սրբերը 5.Նաոմի Վուլֆը և գեղեցկության առասպելը 11-րդ-դասարանցիներ

Рубрика: Հաշվետվություն

2022-2023թթ ուսումնական տարվա ամփոփում

Սեպտեմբեր-Մասնակցություն Գրքի երևանյան փառատոնին

նոյեմբեր-Վանո Սիրադեղյան գրող և պետական,քաղաքական գործիչ

Դեկտեմբեր-Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

հունվար-Հունվարյան ճամբար

Փետրվար-Գրքատոնը գրատանը

Մարտ- Անհատական աշխատաժամանակ, Մարտյան ամփոփում

Ապրիլ-Ապրիլյան ամփոփում

Մայիս- Մանկական գրքի փառատոն, Մայիսյան ամփոփում, Հանրապետության օրն Արմաղանի բարձունքում

Հունիս- Ամառային մանկավարժական Ճամբար, Հետազոտական աշխատանքների ամփոփում 2022-2023 և նոր հետազոտական աշխատանքների ներկայացում, հունիսյան ընդհանուր ամփոփում, 2022-2023թթ ուս. տարվա ամփոփում

Рубрика: Без рубрики, Առարկայական ծրագիր

2023-2024թթ ուս. տարվա աշխատանքային փաթեթ

(10-11-րդ դասարաններ)Հիմք ընդունելով հանրակրթության պետական չափորոշիչը կապված մշակույթ և արվեստ առարկանների վերաբերյալ,հարկ ենք համարում սովորողներին այս համատեքստում ներկայացնել մատուցել հայ և համաշխարհային մշակույթի,արվեստի այն ժառանգությունը,որը դարեդար կուտակել է մարդը իր ողջ գոյության ընթացքում:Կարևորում ենք սովորողների մեջ սերմանել գեղագիատական ինտելեկտը,խթանել զարգացած երևակայություն ունենալու ձգտումը,համադրել բանականությունը և երևակայությունը ու դա չընկալել իրարամերժ արժեքներ,վերլուծել մշակութային այն իրողությունները,որի մեջ որ ապրում է սովորողը,ինչպես նաև կապել անցյալի մշակութային ժառանգությունը ժամանակակից մշակութային տենդենցներին,որոնք կարող են օգնել հետագայում դիմագրավել ապագա մշակութային մարտահրավերներին:

Հաջորդ ուս. տարվա ընթացքում սովորողները կանցնեն արվեստի ներածությունը թե ինչ է իրենից ենթադրում

  • Արվեստի տեխնիկական տեսությունը
  • Արվեստ բառի պատմությունը
  • Արվեստը որպես հոգեբանական խթան
  • Գեղարվեստը և գեղեցիկը
  • ինչ է զգացումը և մտածողությունը
  • Արարումը և ստեղծագործումը
  • արվեստի և խաղի փոխկապվածությունը
  • Հույզի արտահայտումը և հույզի հարուցումը
  • Արվեստագետը և սովորական մարդը

Կապված (Մշակույթի ներածություն) առարկայի դասավանդման հետ սովորողները կծանոթանան մշակույթին ոչ թե որպես միայն պատմական,սոցիալական իրողություն այլ նաև որպես մարդու առօրյան կազմակերպող գործիք կամ երևույթ

  • Մշակույթ բառի ծագումնաբանությունը
  • Մշակույթ և քաղաքականություն
  • Մշակույթ և քաղաքակրթություն
  • Կրոն և մշակույթ
  • Մշակութային հերոսները տարբեր մշակութային միջավայրերում
Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք-հունիս

հունիս.մենթորական աշխատանք Վարդան Կարապետյանի հետ

Հունիսին իմ մենթորական աշխատանքը Վարդան Կարապետյանի հետ երեք ուղղությամբ՝

1․ Հունիսյան ճամբար՝ սովորողների և մանկավարժական՝

  • մայիսի 29-հունիսի 9՝ սովորողների ճամբար
  • հունիսի 12-հունիսի 30՝ մանկավարժական ճամբար
  • Արատեսյան ճամբար

Իմ աշխատակարգը

2․ 2022-2023 ուսումնական տարվա գործունեության ամփոփում-հաշվետվություն՝

  • Աշխատանքների ամփոփում գնահատման մատյաններում
  • 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի ավարտական բանավոր քննություն
  • Հետազոտական աշխատանքների ղեկավարման տարեկան ամփոփում-հաշվետվությունների հրապարակում
  • Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում-հաշվետվություն
  •  հետազոտական աշխատանքների ղեկավարման ամփոփում-հաշվետվություն

Տարեկան ամփոփում-հաշվետվությունները դեռ ընթացքի մեջ են, մինչև հունիսի 30-ը կհրապարակվեն։

3․ 2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստություն՝

  • Առարկայական ծրագրերի մշակում՝ նոր չափորոշչին համապատասխան
  • Ուսումնական առաջին շրջանի նախագծերի մշակում

Առարկայական ծրագրերի մշակման-լրամշակման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, մինչև հունիսի 30-ը կհրապարակվեն։

Рубрика: Без рубрики

2022-2023 ուստարվա ուսումնական գործունեության ամփոփում

Ավարտվեց իմ առաջին տարին 2022-23թթ. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում,որը շատ արդյունավետ ճանապարհ էր մասնագիտական,հաղորդակցական,նոր կրթական մշակույթի հետ ծանոթանալու տեսանկյունից:Իհարկե մինչև ներքին կրթական փորձառությունս կրթահամալիրում գծելը,կյանքի կոչելը տեղյակ էի հեղինակային մանկավարժության դրույթներին սակայն այլ բան է երբ արդեն մտնում ես պրակտիկ դաշտ: Լինելով ավագ դպրոցում արվեստի և մշակույթի և միջին դպրոցում Հայոց ու Համաշխարհային պատմության դասավանդող իմ ադապտացման պրոցեսը մի քիչ երկար տևեց,որը իմ սխալների արդյունքում էր:

Պետք է փաստեմ նաև որ մասնագիտական,անհատական տեսանկյունից իհարկե աճը կա,քանի որ հիմա շատ լավ պատկերացում ունեմ թե հաջորդ ուսումնական տարում իմ անելիքներս ինչպես եմ կազմակերպելու և ինչ մեթոդներ են պետք որպեսզի այս ամենը արդյունավետ լինի

Рубрика: Հաշվետվություն

Հունիսյան ընդհանուր ամփոփում

Հետազոտական աշխատանքների տարեկան հաշվետվություն 2022-23 և նոր հետազոտական թեմաների ներկայացում

Հունիսի 2-ի ընդհանուր պարպմունքի կազմակերպում

Հունիսի 17-ին, 9-րդ դասարանցիների երկու դասարանի պատմություն քննության կազմակերպում

հունիսի 27-Հետազոտականների պաշտպանություն գեղարվեստում-գրախոս

Մանկավարժական ճամբար հունիս 12-30

Рубрика: հետազոտական աշխատանքներ-ամփոփում

Հետազոտական աշխատանքների տարեկան հաշվետվություն 2022-23 և նոր հետազոտական թեմաների ներկայացում

Որպես հետազոտական աշխատանքների ղեկավար կարևորում եմ ավագ դպրոցի կողմից կազմակերպված այսպիսի նախաձեռնությունը,որը խթանում ու զարգացնում է սովորողների հետազոտական հմտությունները:Կարևորում եմ նաև դասավանդողների աջակցությունը,որը իր բնույթով և մասնագիտական և հոգեբանական,տեխնիկական կողմ ունի:

հունիսի-6 Կարինե Արմենակյան 11-4րդ դասարան-Կուբիզմի դրսևորումները Պ.Պիկասոյի և Ե. Քոչարի կտավներում-պաշտպանեց հաջող կերպով իր հետազոտական աշխատանքը

հունիսի-23 Սոնա Բիանջյան 11-րդ դասարան- Երևանը որպես հիշողություն (17-րդ դարից մինչև մեր օրերը) պաշտպանեց իր հետազոտականը և կշարունակի նույն թեմայով հաջորդ ուսումնական շրջանում

Վիոլետտա Սարգսյան- 12-րդ դասարան Գրաֆիտիի Պատմություն- իր հետազոտական աշխատանքը ուղարկել է բայց չի ներկայաել հանրային պաշտպանությանը:

Անի Ապրոյան 11-5րդ դասարան- Քրիստոսի կերպարի պատկերագրումը կինոֆիլմերում աշխատանքը լրամշակման կարիք ունի,հաջորդ ուսումնական շրջանում կպաշտպանի

Էմիլի Տիգրանյան 10-3-րդ դասարան- 20-րդ դարի ավանգարդիստական ուղղությունները արվեստում: Հետազոտական աշխատանքը կիսատ է և չի ներկայացվել հանրային պաշտպանությանը

Որպես հավելում նշենք,որ ունեցել ենք ժամանակի խնդիր սովորողների հետ և դա եղել է երկկողմանի,ինչպես նաև տեխնիկական բնույթի կապված հղումների ճիշտ գործածման հետ,սակայն պետք է փաստենք ինչ վերաբերվում է սովորողների ներգրավվածությանը թեմայի շուրջ ապա ոչ մի խնդիր չի եղել:

Ներկայացնում եմ այն հետազոտական թեմաները որոնք վերաբերվում են հաջորդ ուսումնական տարվան

  • Հայ թատրոնի ժամանակակից խաղացանկի առանձնահատկությունները
  • Գրաֆիկական նովելների մշակութային ազդեցությունը ժամանակակից հայ երիտասարդության շրջանում
  • Սկանդինավյան դիցաբանությունը Marvel-ի կոմիքսների համատեքստում
  • Պոեզիայի դրսևորումը Ջիմ Ջարմուշի ֆիլմերում
  • Արքետիպերի առկայությունը Անդրեյ Տարկոսվսկու ֆիլմերում
  • Երկու թեմա՝ սովորողների առաջարկությամբ:
Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Հունիսյան ճամբարների ամփոփում

ենթակա է լրամշակման

Հունիսի սկզբին (մայիս 27-հունիս 9) դեռ շարունակվում էր սովորողների ամառային ճամբարը,որտեղ ճամբարականների հետ միասին քննարկում էինք տարբեր սոցիալական,հոգեբանական ,մշակութային հարցեր (ինչ է իրենից ենթադրում ագրեսիան,հանդուրժողականությունը),ունեցանք քայլարշավ քաղաքի տարբեր կետերում (Կոնդ,Կապույտ մզկիթ,Արտ Կվարտալ,Երևանի 2800-ամյակի այգի, Վահան Զատիկյան անվան այգին) ինչպես նաև ունեցանք լուսանկարչության մասին քննարկման նյութ,որտեղ ճամբարականները բացահայտեցին,վերլուծեցին,քննարկեցին լուսանկարչությանը վերաբերվող մի շարք առանցքային հարցեր,ինչ է իրենից ենթադրում լուսանկարչությունը,ինչ անհատական,քաղաքական,սոցիալական,մշակութային բաղադրիչներ է իր մեջ կրում լուսանկարը,ինչպես է ազդել և ազդում ժամանակակից մշակույթի տարածման վրա նյութի հեղինակը 20-րդ դարի առանցքային մտավորականերից մեկն էր Սյուզեն Զոնթագը:Քննարկեցինք նաև տոնածառի պատրաստման խորհրդի և դրա տարբեր մշակութային դրսևորումների մասին,տարբեր մշակույթներում հետաքրքրական էր նաև Հ. Հեսսեի-Ծառերը ստեղծագործության մասին քննարկումը որտեղ սովորողները բացահայտեցին ծառի խորհրդանիշը այլաբանորեն կապված մարդու ներքին Ես-ի զարգացման,աճի հետ կապված:Ճամբարի ընթացքում սովորողները մասնակցեցին նաև շախմատային մրցաշարի,ինտելեկտուալ խաղերի,մարմնամարզական պարապմունքների,առաջին բուժօգնության դասընթացի:Այս ամենը ամփոփելով կարող եմ փաստել,որ ուսումնական ամառային ճամբարը բավականին արդյունավետ էր թե մանկավարժական հմտությունները զարգացնելու թե ճամբարականների հետ ջերմ միջանձնային հարաբերություններ հաստատելու տեսանկյունից,քանի որ ճամբարականները նույնպես իրենց ներդրում ունեցան ուսումնական ամառային ճամբարի կայացման մեջ:Խոհանոցային հմտությունները զարգացնելու լավ միջոց էր նաև միասին,համընդհանուր,համատեղ ուժերով աղցան և կարտոֆիլ պատրաստելը,պատրաստման ընթացքում ճամբարականները ավելի կառուցողական,արդյունավետ էին թե տեխնիկական թե միջանձնային շփման տեսանկույնից:

Ինչ վերաբերվում է ամառային մանկավարժական ճամբարին (հունիս 12-30) հիմնական գործունեությունը ծավալվում էր,ավագ դպրոցի սովորողներին կրեդիտային համակարգով գնահատականների ամփոփելուն,քննարկումներ մանկավարժական խորհուրդներով,նոր ուսումնական տարվա ծրագրերը,նախագծերը կազմելուն,մշակելուն: Մասնակցեցի նաև Սոնա Բիանջյանի Երևանը որպես հիշողություն (17-րդ դարից մինչև մեր օրերը) հետազոտական աշխատանքի պաշտպանությանը,որի ղեկավարը ես էի:Մասնակցեցի նաև հունիսի 17-ին 9-րդ դասարանցիների (Հայոց Պատմություն) առարկայի քննությանը ուսուցիչ Սամվել Թամազյանի հետ

Հետաքրքիր նոր փորձառություն ունեցա ակումբային հավաքի (քանդակ) մակարդակում, սկսեցի կավից պատրաստել բաժակներ,ինչպես նաև լինոփորագրության փորձը:

Рубрика: Без рубрики

Ամառային մանկավարժական ճամբար․հունիսի 12-30․2023

Մանկավարժության կենտրոնի աշխատակարգ

Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույց

Ավագ դպրոցի աշխատակարգ

Հունիսի 12-16

Հունիսի 12

  • 09։00-12։00-10-11-րդ դասարանների գնահատականների կրեդիտային ամփոփում
  • 12։00-13։00՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ աշխատանք 2022-2023 ուսումնական տարվա հաշվետվությունների վրա

Հունիսի 13

Հունիսի 14

  • 09։00-12։00-10-11-րդ դասարանների ամփոփումներ կրեդիտային համակարգով
  • 12։00-13։00՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ ակումբային գործունեություն /քանդակ/

Հունիսի 15

Հունիսի 16

  • 09։00-12։00՝ 10-11-րդ դասարանների ամփոփումներ սովորողների բլոգներում և գնահատման մատյաններում
  • 12։00-13։00՝ ընդմիջում
  • 13:00-14:00-ակումբային գործունեություն /քանդակ/

Հունիսի 19

  • 09:00-12:00` Մանկավարժական ճամբարի շաբաթվա անելիքների կազմում
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00` Հասարակագիտական մասնախմբով հավաք
  • 14:00` ակումբային գործունեություն /քանդակ/

Հունիսի 20

  • 9:00-12:15` 2023-24 հետազոտական աշխատանքների թեմաների ցանկի կազմում, կարգի լրամշակում
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00` Հասարակագիտական մասնախմբով հավաք
  • 14:00` ակումբային գործունեություն /քանդակ/

Հունիսի 21

  • 9:00-12:15` ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00` Հասարակագիտական մասնախմբով հավաք
  • 14:00` ակումբային գործունեություն /քանդակ/

Հունիսի 22

  • 9:00-12:15` 2023-24 հետազոտական աշխատանքների թեմաների ցանկի կազմում, կարգի լրամշակում
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00` Հասարակագիտական մասնախմբով հավաք
  • 14:00` ակումբային գործունեություն /քանդակ/

Հունիսի 23

  • 9:00-12:15` ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00 Հետազոտական աշխատանքների պաշտպանություն

Հունիսի 24

  • 9:00-12:15-ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • 12:00-13:00-ընդմիջում
  • 13:00-հավաք մասնախմբերով

Հունիսի 25

  • 9:00-12:15-ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00-14:00-հավաք մասնախմբերով

Հունիսի 26

  • 9:00-12:15-ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00-14:00-հավաք մասնախմբերով

Հունիսի 27

  • 9:00-12:15-ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00-14:00-հավաք մասնախմբերով

Հունիսի 28

Հունիսի 29

  • 9:00-12:15-ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00-14:00-հավաք մասնախմբերով

Հունիսի 30

  • 9:00-12:15-ուս․ տարվա առարկայական ծրագրերի մշակում, համապատասխանեցում չափորոշչի պահանջներին,սովորողների ամառային աշխատանքային փաթեթի կազմում
  • 12:00-13:00` ընդմիջում
  • 13:00-14:00-հավաք մասնախմբերով