Рубрика: Առարկայական ծրագիր

«Պատմություն» առարկայի ծրագիր (2022-2023 թթ. )

«Պատմություն» առարկայի ծրագիր (6-րդ, 7-րդ,8-րդ դասարաններ)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է պետական այլընտրանքային կրթական մի ծրագիրը, որտեղ մեդիամիջոցներն ու համացանցըը, համակարգչային, թվային այլ միջոցները ուսուցվում և գործածվում են   ամենօրյա պարապմունքների ընթացքում:

«Պատմություն» առարկայի  ծրագրի մշակման համար հիմք են ծառայել ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:

6-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության հնագույն և հին շրջանները՝ հասնելով մինչև միջնադար:

7-րդ դասարանի «Պատմություն» առարկան ընդգրկում է հայոց և համաշխարհային պատմության միջնադարը:

8-րդ դասարանի « Պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային  պատմության նոր փուլը՝ 17-րդ դարի կեսերից մինչև 1918 թվականը:

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 34 ժամ:

Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:

«Պատմություն» առարկայի դասավանդման  նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն, պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:

Հիմնական խնդիրներն են՝

  • սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացման համար պայմանների ապահովում
  • սովորողների ստեղծագործական մտածողության զարգացում
  • սովորողների քննադատական մտածողության զարգացում
  • անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
  • սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
  • իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
  • ինքնակրթության միջավայրի ստեղծում
  • համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
  • նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողություն
  • տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում

Ուսուցման կազմակերպումը

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
  • Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
  • Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
  • Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում  տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
  • Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում:

Ուսումնական միջավայր

Ուսումնական միջավայրը այս դեպքում միայն դասարանը չէ ՝ համապատասխան մեդիամիջոցներով, այլ նաև դպրոցի բակը, թանգարանը, քաղաքը, փողոցը, մոտակա այգին,հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն: Առարկայի դասավանդման մեջ կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր:  Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:

Ուսումնական գործունեության ձևեր

թարգմանություններ

ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում

ռադիոաշխատանք, հարցազրույցներ տարբեր թեմաներով

բանավեճերի կազմակերպում

առցանց դասեր և քննարկումներ

անհատական և խմբային նախագծեր

Բլոգավարություն

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

6-րդ,7-րդ, 8-րդ դասարանի սովորողը պետք է ունենան բլոգ և հաճախակի նյութեր տեղադրի:

Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

  • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ,հետազոտական աշխատանքներ
  • անհատական նախագծերի արդյունքները:

Սովորողը բլոգում պետք է հնարավորինս  պահպանի հեղինակային իրավունքի նորմերը:

Գնահատում

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները,  և՛ բլոգային աշխատանքը:

Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական աշխատանք – 2-6 բալ
  2. Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
  3. Նախագծային աշխատանք – 1-3 բալ
  4. Հետազոտական աշխատանք – 2-4 բալ
  5. Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ
Рубрика: Без рубрики, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք

Նոյեմբերին աշխատել եմ Վարդան Կարապետյանի հետ, աշխատել ենք հիմնականում նամակագրությամբ, բայց ունեցել ենք նաև երկու հանդիպում ֆիզիկական միջավայրում՝

  • նոյեմբերի 17՝ քննարկել ենք առարկայական ծրագրերում առկա թերություններն ու խնդիրները, որոնք շտկված տարբերակով կհրապարակվեն՝
    մինչև նոյեմբերի 30-ը՝ Միջին դպրոցի պատմության ծրագրերը
    մինչև դեկտեմբերի 10-ը՝ Ավագ դպրոցի «Մշակույթի ներածություն» դասընթացի ծրագրերը
  • նոյեմբերի 29՝ քննարկել ենք նախագծային ուսուցման հետ կապված հարցեր, մասնավորապես «Քաղաքը որպես հերմենևտիկ /մեկնաբանողական/ տեքստ նախագծի լրամշակման շուրջ ենք աշխատել /պետք է բերվի նախագծային պատշաճ տեսքի/․
Рубрика: Без рубрики

Մենթորական աշխատանք

Նոյեմբերին աշխատել եմ Վարդան Կարապետյանի հետ,  աշխատել ենք հիմնականում նամակագրությամբ, բայց ունեցել ենք նաև երկու հանդիպում ֆիզիկական միջավայրում՝

  • նոյեմբերի 17՝ քննարկել ենք առարկայական ծրագրերում առկա թերություններն ու խնդիրները, որոնք շտկված տարբերակով կհրապարակվեն՝
    մինչև նոյեմբերի 30-ը՝ Միջին դպրոցի պատմության ծրագրերը
    մինչև դեկտեմբերի 10-ը՝ Ավագ դպրոցի «Մշակույթի ներածություն» դասընթացի ծրագրերը
  • նոյեմբերի 29՝ քննարկել ենք նախագծային ուսուցման հետ կապված հարցեր, մասնավորապես «Քաղաքը որպես հերմենևտիկ /մեկնաբանողական/ տեքստ նախագծի լրամշակման շուրջ ենք աշխատել /պետք է բերվի նախագծային պատշաճ տեսքի/․

Рубрика: Ուսումնական նյութեր, Արվեստ

Սպառող հասարակությունը և մենք

  • Սպառող հասարակությունը և մենք
    • Ապրել առանց զգացմունքների՞, լինել մեխանիզացված անհա՞տ՝ զուտ ամրագրված կանոններին հետևող, թե՞ փորձել դուրս գալ սպառողական լաբիրինթոսից:
Рубрика: Նախագծեր

«Թոմ Գեյթս» գրքի քննարկում

Հանդիպման ժամանակը՝ նոյեմբերի 12, Ժամը՝ 13:00

Հանդիպման նկարագրությունը, նպատակը

«Թոմ Գեյթս» գրքի քննարկում սիրված հաղորդավար, գրող, թարգմանիչ, հումորիստ Սերգեյ Սարգսյանի հետ: Այս անգամ քննարկելու ենք Լիզ Փիշոնի «Թոմ Գեյթս» գիրքը: Թոմ Գեյթսը հնարամիտ ու չարաճճի դպրոցական է: Նա ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Թե ինչ անհավանական արկածների մեջ է ընկնում ու ինչ փորձանքներ բերում իր գլխին մինչև համերգին հասնելը, կիմանանք միասին: Սպասվում է շատ օգտակար և ուրախ քննարկում չափազանց անկաշկանդ մթնոլորտում, որի ընթացքում երեխաները սովորում են վերլուծել, միասին գտնել հուզող հարցերի պատասխանները և շտապել կարդալ քննարկվող գիրքը, եթե դեռ չեն կարդացել:

Մասնակցության արժեքը՝ 4000 դրամ:

Իրականացման ընթացքը՝

  • Նախապատրաստական աշխատանքներ. ծանոթություն հեղինակին, գրքին:
  • Նախապատրաստական քննարկում գրքի շուրջ:
  • Հանդիպում Սերգեյ Սարգսյանի հետ, գրքի քննարկում:
  • Հանդիպման լուսաբանում բլոգներում:

Մասնակիցներ՝ (ցանկը կազմվում է)