Рубрика: Հաշվետվություն

Ամառային հաշվետվություն

Ամառվա ընթացքում աշխատել եմ այն սովորողների հետ ովքեր չէին յուրացրել 2022-23 ուս. տարվա ուսումնական փաթեթը,ինչպես նաև այն սովորողների հետ,որոնք իմ մոտ հետազոտական աշխատանք պետք է կատարեին:Սովորողների մի մասը կատարեց տրված առաջադրանքը,ինչ վերաբերվում է հետազոտականներին ապա պետք է նշեմ,որ Անի Ապրոյանի թեման կպաշտպանվի 2023-2024 ուս.տարվա ընթացքում,քանի որ նա ևս ունի մեկ այլ աշխատանք Նունե Այդինյանի մոտ, իսկ Էմիլի Տիգրանյանը չի ներկայացրել իր աշխատանքը,ինչի արդյունքում հրաժարվում եմ իր հետազոտական աշխատանքի ղեկավարը լինելուց:

Այստեղ դնում եմ հղումներ ուս.փաթեթը յուրացրած մի քանի սովորողների

Այստեղ կտեղադրեմ Արատեսի ռազմաճամբարի սովորողների հաշվետվության հղումները

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Ճամփորդություն, Նախագծեր

Արատես (օգոստոսի 28-31) ռազմամարզական ճամբար

Սա իմ առաջին փորձառություն է դեպի Արատես` ռազմամարզական ենթատեքստով, կփորձեմ համառոտ նկարագրել այն հիանալի տպավորությունները, որոնք ստացա 3-4 օրվա ընթացքում։ Այս զարմանահրաշ ճամփորդության սկիզբը դրվեց օգոստոսի 28 -ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից (իհարկե, ճամփորդություն չի լինի առանց ժամերգության) այդ հարցում մեզ օգնեց երգի ուսուցիչ Լիլիթ Վերմիշյանը։ Այնուհետև սովորողների հետ միասին գնացինք դեպի Գլաձորի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ դիմավորեցին մեր ընկերները (Աննա Մարտիրոսյան-հոգեբան,Կարինե Կոստանդյան-տնօրեն և դպրոցի աշակերտները)։ Միասին կատարեցինք ուխտագնացություն դեպի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք, որտեղ նաև գտնվում է հայ ռազմաքաղաքական, պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքներից մեկը։ Ամեն տարի հունիսի 17-ին հազարավոր հայեր գալիս են այստեղ` որպես ուխտատեղի։ Այս դժվարանցանելի ճանապարհը հիշեցնում էր մի արգելք, մի լեռ, որ բարձրանալուց հետո զգում ես սրբազան առաքելության կատարման երանելիությունը։ Այս ամենից հետո մենք ուղևորվեցինք դեպի մեր հարազատ տունը (Արատես), որի մասին շատ եմ լսել, սակայն այն  բնապատկերը, որ հառնեց  իմ աչքերի  առաջ գերազանցեց  բոլոր  սպասելիքներս (մաքուր օդ, խաղաղ միջավայր, ջերմ մթնոլորտ) այս ամենը  մեր ուղեկիցն  էր չորս օրվա ընթացքում։ Արատեսում  մեզ սպասում էր մեր հրամանատար Վահե Խաչատրյանը, ով եռանդուն կերպով լծվեց գործին  և առաջադրանքներ տվեց սովորողներին (գիշերային հերթապահություն)։ Օգոստոսի 29-ին առավոտից սկսվեց ռազմամարզական պարապմունքները։ Հրամանատարի հետ միասին սովորողները սկսեցին կատարել այն ռազմական առաջադրանքները (դիրքի գրավում, պաշտպանություն, վիրավոր ընկերոջ տարհանում), այս ամենը մեծ եռանդով էին  կատարում սովորողները։ Այնուհետև սովորողների հետ միասին կատարեցինք մի շարք բնապահպանական միջոցառումներ (շրջակա միջավայրի  մաքրում, տարածքի խնամք, բարեկարգում)։ Մարտական խնդիրների կատարումը սովորողները կատարում էին հավուր պատշաճի, ինչպես վայել է զինվորին, մարտիկին։ Սովորողները, բացի մարտական խնդիրներ կատարելուց, նաև զրույցներ ունեցան հրամանատարի հետ խարույկի շուրջ, որտեղ մթնոլորտը անմիջական էր, ջերմ։ Խոսելով մշակութային տարբեր թեմաներից`  սովորողները նորովի էին բացահայտում այն խնդիրները, որոնք մինչ  այդ այլ  կերպ էին ընկալվում։ Օգոստոսի 30-ին շարունակվում էր մարտական պարապմունքները, ինչպես նաև բնապահպանական  գործընթացը (խոտ քաղել, հավաքել, ծառ ջրել, բերք հավաքել)։ Մենք ունեցանք հյուրեր (Վայոց Ձորի մարզի սպորտի և մշակույթի վարչության գծով գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը, Զանգակատան գնդի հրամանատար գնդապետ` Վահան Յայլոյանը, Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը և Մխիթար Սեբաստացի ավագ վարժարանի տնօրեն Մարթա Ասատրյանը։ Սովորողները հյուրերին ցույց տվեցին իրենց ռազմական հմտությունները,որոնք ձեռք էին բերել  ճամբարի ընթացքում (շարային, դիրքի գրավում, առաջին շտապ օգնություն, վիրավոր մարտական ընկերոջ տարհանում)։  Գնդապետ Յայլոյանը  հաջողություն  մաղթեց սովորողներին հետագա առաքելության համար (պարտադիր զինվորական ծառայության)։ Խարույկի մոտ հավաքվելը ավանդույթ էր, և մենք շարունակում էինք  ավանդույթը` զրույցի բռնվելով տարատեսակ թեմաների շուրջ։ Ի հավելում ասեմ, որ Ավագ Գաբրիելյանը տպավորված  էր սովորողների ռազմական պատրաստությունից և ցանկություն հայտնեց, որ համագործակցի մեզ հետ, ինչը նույնպես մեծ հաջողություն եմ համարում։ Օգոստոսի 31-ին մենք առավոտյան հրաժեշտ տվեցինք Արատեսին  և ճամփա բռնեցինք  դեպի Երևան` մի շարք կանգառներով։ Այցելեցինք  Վարդենյաց  լեռնանցք կամ Սելիմի  լեռնանցք, որը առանձնանում  է  որպես մշակութային կոթող իր քարավանատնով, իր հետաքրքիր ծագումնաբանությամբ  կամ  պատմությունով։ Մենք ունեցանք ևս մեկ կանգառ` Արտանիշը, որտեղ սովորողները լողացին  Սևանա լճում (համատեղ լող վարժարանի նախագծային խմբի հետ)։ Վերջին կանգառից հետո մենք գնացինք Երևան, որտեղ  ամփոփվեց  մեր ճամփորդությունը Հ.Գ. տպավորությունները շատ են, դրական, չնայած մի շարք  տեխնիկան խոչընդոտների, մենք (Գոհար Իսկանդարյան, Վահե Խաչատրյան, Նորա Գալստյանը) կարողացանք կատարել  մեր առաքելությունը։ Ռազմամարզական ճամբարը  համարում եմ կայացած, իսկ Արատեսի բնապատկերը անվերջ հիանալու մշտատեղի։

Рубрика: Հաշվետվություն

2022-2023թթ ուսումնական տարվա ամփոփում

Սեպտեմբեր-Մասնակցություն Գրքի երևանյան փառատոնին

նոյեմբեր-Վանո Սիրադեղյան գրող և պետական,քաղաքական գործիչ

Դեկտեմբեր-Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

հունվար-Հունվարյան ճամբար

Փետրվար-Գրքատոնը գրատանը

Մարտ- Անհատական աշխատաժամանակ, Մարտյան ամփոփում

Ապրիլ-Ապրիլյան ամփոփում

Մայիս- Մանկական գրքի փառատոն, Մայիսյան ամփոփում, Հանրապետության օրն Արմաղանի բարձունքում

Հունիս- Ամառային մանկավարժական Ճամբար, Հետազոտական աշխատանքների ամփոփում 2022-2023 և նոր հետազոտական աշխատանքների ներկայացում, հունիսյան ընդհանուր ամփոփում, 2022-2023թթ ուս. տարվա ամփոփում

Рубрика: Հաշվետվություն

Հունիսյան ընդհանուր ամփոփում

Հետազոտական աշխատանքների տարեկան հաշվետվություն 2022-23 և նոր հետազոտական թեմաների ներկայացում

Հունիսի 2-ի ընդհանուր պարպմունքի կազմակերպում

Հունիսի 17-ին, 9-րդ դասարանցիների երկու դասարանի պատմություն քննության կազմակերպում

հունիսի 27-Հետազոտականների պաշտպանություն գեղարվեստում-գրախոս

Մանկավարժական ճամբար հունիս 12-30

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն

Հունիսյան ճամբարների ամփոփում

ենթակա է լրամշակման

Հունիսի սկզբին (մայիս 27-հունիս 9) դեռ շարունակվում էր սովորողների ամառային ճամբարը,որտեղ ճամբարականների հետ միասին քննարկում էինք տարբեր սոցիալական,հոգեբանական ,մշակութային հարցեր (ինչ է իրենից ենթադրում ագրեսիան,հանդուրժողականությունը),ունեցանք քայլարշավ քաղաքի տարբեր կետերում (Կոնդ,Կապույտ մզկիթ,Արտ Կվարտալ,Երևանի 2800-ամյակի այգի, Վահան Զատիկյան անվան այգին) ինչպես նաև ունեցանք լուսանկարչության մասին քննարկման նյութ,որտեղ ճամբարականները բացահայտեցին,վերլուծեցին,քննարկեցին լուսանկարչությանը վերաբերվող մի շարք առանցքային հարցեր,ինչ է իրենից ենթադրում լուսանկարչությունը,ինչ անհատական,քաղաքական,սոցիալական,մշակութային բաղադրիչներ է իր մեջ կրում լուսանկարը,ինչպես է ազդել և ազդում ժամանակակից մշակույթի տարածման վրա նյութի հեղինակը 20-րդ դարի առանցքային մտավորականերից մեկն էր Սյուզեն Զոնթագը:Քննարկեցինք նաև տոնածառի պատրաստման խորհրդի և դրա տարբեր մշակութային դրսևորումների մասին,տարբեր մշակույթներում հետաքրքրական էր նաև Հ. Հեսսեի-Ծառերը ստեղծագործության մասին քննարկումը որտեղ սովորողները բացահայտեցին ծառի խորհրդանիշը այլաբանորեն կապված մարդու ներքին Ես-ի զարգացման,աճի հետ կապված:Ճամբարի ընթացքում սովորողները մասնակցեցին նաև շախմատային մրցաշարի,ինտելեկտուալ խաղերի,մարմնամարզական պարապմունքների,առաջին բուժօգնության դասընթացի:Այս ամենը ամփոփելով կարող եմ փաստել,որ ուսումնական ամառային ճամբարը բավականին արդյունավետ էր թե մանկավարժական հմտությունները զարգացնելու թե ճամբարականների հետ ջերմ միջանձնային հարաբերություններ հաստատելու տեսանկյունից,քանի որ ճամբարականները նույնպես իրենց ներդրում ունեցան ուսումնական ամառային ճամբարի կայացման մեջ:Խոհանոցային հմտությունները զարգացնելու լավ միջոց էր նաև միասին,համընդհանուր,համատեղ ուժերով աղցան և կարտոֆիլ պատրաստելը,պատրաստման ընթացքում ճամբարականները ավելի կառուցողական,արդյունավետ էին թե տեխնիկական թե միջանձնային շփման տեսանկույնից:

Ինչ վերաբերվում է ամառային մանկավարժական ճամբարին (հունիս 12-30) հիմնական գործունեությունը ծավալվում էր,ավագ դպրոցի սովորողներին կրեդիտային համակարգով գնահատականների ամփոփելուն,քննարկումներ մանկավարժական խորհուրդներով,նոր ուսումնական տարվա ծրագրերը,նախագծերը կազմելուն,մշակելուն: Մասնակցեցի նաև Սոնա Բիանջյանի Երևանը որպես հիշողություն (17-րդ դարից մինչև մեր օրերը) հետազոտական աշխատանքի պաշտպանությանը,որի ղեկավարը ես էի:Մասնակցեցի նաև հունիսի 17-ին 9-րդ դասարանցիների (Հայոց Պատմություն) առարկայի քննությանը ուսուցիչ Սամվել Թամազյանի հետ

Հետաքրքիր նոր փորձառություն ունեցա ակումբային հավաքի (քանդակ) մակարդակում, սկսեցի կավից պատրաստել բաժակներ,ինչպես նաև լինոփորագրության փորձը:

Рубрика: Հաշվետվություն

Ապրիլյան հաշվետվություն

Այս ամիս ավագ դպրոցում դասերի բովանդակությունը հիմնականում կրում էին արվեստաբանական,մշակութաբանական,առասպելաբանական բնույթ։ 9-րդ դասարանցիների հետ ուսման նյութը նույն հին հունական առասպելներն էին, որոնց հիմքում ընկած է ոչ միայն տվյալ դարաշրջանի մարդկային պատկերացումները՝ կապված աշխարհի արարման,գերբնականի և իրականի բաղադրիչները մի շարք առասպելներում (Արաքնե,Աթենաս-Պալլաս,Մինոտավրոս,Արես)որտեղ բացահայտվում է մարդու(հերոսի, կերպարի) հոգեբանական դիմագիծը։ 9-րդ դասարանի հետ նաև ծանոթացել ենք մի շարք գեղանկարիչների կտավներին (Սալվադոր Դալի,Ռընե Մագրիտ,Անրի Մատիս), որտեղ գույների, օբյեկտների միջոցով սովորողները փորձում էին գտնել հեղինակի ստեղծագործության գլխավոր մոտիվը և ոչ միայն։ 10-րդ դասարանի սովորողների հետ կատարվում էր նույն էքսպերիմենտը, բայց ավելի խորացված կերպով, սովորողները պատրաստեցին տարատեսակ պրեզենտացիաներ գեղանկարիչների կտավների մասին (Ռեմբրանդ-Անառակ որդու վերադարձը,Անառակ որդին պանդոկում,ինչպես նաև Ջիորջիո Դե Կիրիկոյի- Փողոցի գաղտնիքը և մելանխոլիան, Օրփեոս` Հոգնած տրուբադուրը) փորձելով պարզաբանել ,վերլուծել, քննարկել այն զգայական,հոգեբանական,գեղարվեստական առանձնահատկությունները, որ իրենց մեջ պարունակում էին կտավները։11-րդ դասարանցիների հետ թեմաների մեծ մասը կրում էր մշակութաբանական, հասարակական բնույթ  (մշակութային դիմադրություն) հին հունական  ողբերգությունների ժամանակակից փոխակերպումները ֆիլմերի միջոցով -Ֆորեսթ Գամպ, Աստղային պատերազմներ։ Քննարկեցինք նաև հրեա հայտնի պատմաբան Յուվալ Նոյ Հարարի  կողմից մեզ ահազանգվող գլոբալ 3 լուրջ վտանգների մասին ու Օսվալդ Շպենգլերի գաղափարները  կապված արևմտյան  քաղաքակրթության  ճգնաժամի  վերաբերյալ։ Միջին դպրոցի  սաների  հետ՝ մասնավորապես 8-րդ դասարանցիների, հիմնականում  քննարկում էինք այն պատմաքաղաքական իրավիճակը, որը վերաբերում էր 19-րդ դարի երկրորդ  կեսին  արևմտահայ և արևելահայ իրականություններին, և որոնք անմիջականորեն կապված  են  այժմյան  հայ քաղաքական իրավիճակի հետ։ 7-րդ դասարանցիների հետ պատմական հիմնական  թեմաները կապված  էին միջնադարյան Հայաստանի  պատմաքաղաքական,մշակութային,սոցիալական,տնտեսական,պետական  իրականություններին,որոնք  փոխկապակցված են մեկը մյուսով (Մամիկոնյան դարաշրջան,գրերի գյուտը,արաբական  արշավանքներ, Բագրատունյաց  թագավորության ստեղծում, բարգավաճում,անկում)։

Рубрика: Հաշվետվություն

Փետրվարյան ամփոփում

Փետրվար ամիսը ավագ դպրոցում արվեստի դասի շրջանակում բավականին արդյունավետ անցավ, նախ պետք է նշել, որ 11-րդ դասարանի սովորողների հետ քննարկեցինք մի շարք մշակութաբանական, հասարակական, արվեստին առնչվող հարցեր. ո՞վ է անհատը և ինչպե՞ս է դեմ գնում ամբոխին կամ զանգվածին իսպանացի փիլիսոփա Խոսե Օրտեգա Ի Գասետի հարցադրումը սովորողներն արագ յուրացրեցին և փորձեցին տեղային օրինակներով ամբողջացնել համընդհանուր պատկերը, նաև պետք է նշել ֆրանսիացի սոցիոլոգ Պիեռ Բուրդյոյի <<մշակութային կապիտալ>> հասկացության մասին. թե ինչպես է փոխվում սիմվոլիկ, սոցիալական, տնտեսական կապիտալների մասնավոր օրինակներով սովորողները փորձում էին յուրացնել սոցիալական այդ փոխակերպումները, կապիտալ հասկացությունը նաև դիտարկեցինք մեկ այլ հետաքրքիր փիլիսոփա, արվեստաբան, սոցիոլոգ Ժիլ Դելյոզի առաջ քաշած կապիտալիզմի և շիզոֆրենիայի կապի համատեքստում (կապիտալիզմ և շիզոֆրենիա), որտեղ հեղինակը քննարկում է, թե ինչպես անհատը կարող է ազատագրվել կապիտալիզմի ճիրաններից
10-րդ դասարանցիների հետ քննարկում էինք, թե ինչ է ավտոկարծրատիպը (ինքնակարծրատիպ), ինչ պատկերացումներ ունենք մենք մեր մասին լինենք թե որպես անհատ և որպես խմբի անդամ և ինչպես է այն փոխանցվում, ինչպես նաեւ իտալացի ազգագրագետ Ջամբատիստա Վիկոյի առաջ քաշած այն թեզը թե մարդկությունը ինչ դարաշրջաններ է անցել իր ամբողջ պատմության ընթացում և թե ինչպես են տվյալ դարաշրջանները պարուրաձեւ կերպով վերադառնում տարբեր տեղային մշակույթներ (աստվածների, հերոսների, բանականության դարաշրջաններ), նաև պետք է նշել , որ սովորողները ծանոթացան քաղաքագետ, մշակութաբան Սեմյուել Հանգիգթոնի աշխատության հետ (Քաղաքակրթությունների բախումը) ինչպես են առաջանում քաղաքական, կրոնական, քաղաքակրթական կոնֆլիկտները օրինակ քրիստոնեության և իսլամի բախումը, արևմուտքի և արևելքի, որոնք են այն մշակութային դրդապատճառները, որոնց շնորհիվ լինում են այդ բախումները և սովորողները փորձեցին վերլուծել այնուհետեւ ձևակերպել իրենց սուբյեկտիվ կարծիքները կապված քաղաքակրթական բախումների հետ: Փետրվարի վերջին օրերին քննարկման առարկա դարձավ Կազիմիր Մալևիչի(Սև քառակուսի գեղարվեստական կտավը արդյոք դա գեղարվեստական, գեղագիտական, գեղանկարչական արժեք ունի թե ոչ, թե այն ուղղակի էպոտաժային վարքի դրսեւորում էր գեղանկարչի կողմից, սովորողները փորձեցին պարզաբանել, վերլուծել տվյալ առեղծվածը
Ինչ վերաբերվում է 9-րդ դասարանի սովորողներին, ապա պետք է նշել, որ նրանք հիմնականում ուսումնասիրում էին հին հունական լեգենդներն ու առասպելները դրանց մշակութաբանական, սոցիալական, հոգեբանական, արվեստին առնչվող տեսանկյուններից, սովորողները հետզհետե սկսեցին հասկանալ, որ առասպելը իր մեջ թաքցնում է մշակութային խորը շերտեր, որոնք տարբեր սոցիալական, հոգեբանական իրավիճակներում կարող են մեկնաբանվել տարբեր ձևերով, ինչպես նաև ծանոթացան 20-րդ դարի գրական-գեղարվեստական հոսաքներին (ֆուտուրիզմ, դադաիզմ, սյուրռեալիզմ, ռուսական ավանգարդ) նրանց նշանակությունները համաշխարհային արվեստի տիրույթում, որոնք էին հոսաքների ծագման պատմամշակութային նախադրյալները:

Վերջում հավելենք, որ ունեցանք փետրվարի 19-ին գրքի տոնի հետ կապված նախագիծ, որ իր մեջ բովանդակում էր սեբաստացիներին տանել <<Զանգակ>> գրատուն և այնտեղ ծանոթանալ գրքի խորհրդատուի աշխատանքային հաստիքին, իմանալ այն հաղորդակցական և տեխնիկական հմտությունները, որոնք պետք կլինեն արդյունավետ վաճառք ձևակերպելու համար:

Рубрика: Հաշվետվություն, Ճամփորդություն, Նախագծեր

Գրքատոնը գրատանը

Փետրվարի 19-ին մի շարք սեբաստացիներով փորձեցինք գրքի օրը մեզ համար ավելի արդյունավետ անցկացնել` բացի այն բանից, որ դա գիրք նվիրելու օր էր, սովորողները փորձեցին <<Զանգակ>> գրատանը գրքի խորհրդատվություն անել, և դա նրանց հաջողվեց: Մինչ այդ նրանք սկսեցին ծանոթանալ, թե ինչպես են անում գրքի խորհրդատվություն, իմացան, թե ինչ տեխնիկական հմտություններ են անհրաժեշտ գրքի վաճառքը ձևակերպելու, այնուհետեւ իրականացնելու համար, նաև ծանոթացան հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններին, ինչը գլխավոր նախապայմաններից մեկն է գրքի խորհրդատվության դեպքում: Սովորողները ընթացքում սկսեցին հարմարվել այն տեմպին, ռիթմին, որը հատկանշական է այդ խորհրդանշական օրվա համար, երբ մշակութային եռուզեռը հասնում է գագաթնակետին… Քնարը, Միքայելը, Լիլիթը, Նորան, Էմիլին, Վահագնը բոլորն էլ իրենց մեծ լուման ունեին այդ օրը գրատանը իրականացվող մշակութային նվաճումներին, Միշել Ֆուկոյից սկսած մինչև Ագաթա Քրիսթի և Դեյլ Քարնեգի, այս հեղինակների վաճառքը ապահովում էին սեբաստացիները: Որպես վերջաբան կարող ենք ասել, որ նրանք արդեն պատրաստ են գրքի խորհրդատուի աշխատանքային հաստիքին, նրանք կարող են նոր մշակութային միջավայր ստեղծել բազմաթիվ հաճախորդների համար, որոնք բացեիբաց կընդունեն սեբաստացիների կողմից խորհուրդ տված գրքերը…

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն, Նախագծեր

Ամառային ճամբար

Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Չորրորդ ուսումնական շրջանը մեր ջոկատի համար հագեցած էր ստեղծական աշխատանքներով, զվարճությամբ ու նոր բացահայտումներով: Մինչ պատմելը` մի քանի վայրկյան սովորողների նախաձեռնած` մաքարության հավես աշխատանքից` ճամբարային շրջանը սկսելուն ընդառաջ:

Ճամբարային ուղղություններից մեկն արվեստն էր: Ճամբարային գրեթե յուրաքանչյուր օր քննարկում էինք ունենում միֆերի` գրականության մեջ, առհասարակ, կյանքում ունեցած դերի մասին, անդրադառնում հին հունական առասպելներին, լեգենդներին, դրանց զարգացմանը գրականության մեջ, սկանդինավյան, ճապոնական դիցաբանությանը, վերջինները դիտարկեցինք նաև որպես նոր սերնդի նախասիրություններից մեկի` կոմիքսների, մանգաների (գրաֆիկական նովելների) աղբյուր: Իհարկե, խոսեցինք նաև թատրոնի մասին, նրա ստեղծման ու զարգացման: Մեր քննարկումները ճամբարային օրվա ընթացքումն ստանում էին հետաքրքիր կիրառական դրսևորումներ:

Թատրոնի մասին քննարկումներին հաջորդում էին ճամբարականների մի խմբի թատերական ներկայացման փորձերը` սովորող Միքայել Շվագիրի անհատական նախագծով: Միքայելն այս անգամ պիես էր հեղինակել` նվիրված ֆրանսիացի հայտնի էքզիստենցիալիստներ Ալբեր Կամյուին և Ժան Պոլ Սարտրին` նպատակ ունենալով ներկայացնել նրանց բերած, զարգացրած գաղափարները, կյանքը, անձնական ողբերգությունները, ընկերությունը: Բեմադրությունը հանդիսատեսին ներկայացվեց հունիսի 9-ին` որպես ճամբարային-թատերական գործունեության ամփոփում:

Ճամբարականների մյուս խումբը դիցաբանության շուրջ քննարկումներից հետո մասնակցում էր քվեսթային խաղերին, որոնք այս անգամ հիմնականում դիցաբանական թեմատիկայով էին` որպես սովորածի և քննարկածի` խաղային գործունեությամբ համալրում:

Ունենում էինք քննարկումներ նաև ճամբարականների կողմից առաջարկվող թեմաների շուրջ, օրինակ` խոսքի ազատության ու դրա հետևանքների, դեռահասի կողմից ժամանակի կառավարման և այլն:

Հունիսի մեկը նշեցինք յուրահատուկ խանդավառությամբ ու աշխուժությամբ: Մասնակցեցինք Մարմարյա սրահում կազմակերպված երաժշտական տոնին, Արևելյան դպրոց-պարտեզում էլ սովորող-սովորեցնող ձևաչափով հետաքրքիր հանդիպում-քննարկում էինք պատրաստել կրտսերների համար` համագործակցելով Մարինե Ամիրջանյանի հետ: Ութերորդցի ճամբարականները, ամփոփելով իրենց երեք տարիների գործունեությունը, Միջին դպրոցի ապագա վեցերորդցիներին պատմում էին դպրոցի առանձնահատկությունների, փոփոխությունների դժվարությունների ու ապրած հավեսի մասին, լսում էին նրանց` Միջին դպրոցի մասին ունեցած պատկերացումների շուրջ, պատասխանում հետաքրքրող հարցերին:

Մենք նաև ունեցել ենք թաղամասային, քաղաքային թափառումներ, որպես հունիսիմեկյան տոնի հավես եզրափակում` Անգլիական այգում մասնակցել ենք «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի շնորհանդեսին: Մի խումբ սովորողների հետ մենք այնտեղ էինք՝ վայելելու կախարդական մթնոլորտն ու Ռոուլինգով տարվածների ոգևորությունը: Ջոան Ռոուլինգն ու փոթերյան նախագծերը շուրջ երկու տարի անպակաս ես եղել մեր ամանորյա նախագծային փաթեթներից: Կարդացել, քննարկել, ներկայացրել ենք Փոթեր, թարգմանել գրողի՝ վիպաշարին առնչվող հեքիաթների ժողովածուն՝ «Բարդ Բիդլի հեքիաթները»: Վիպաշարի հերթական գրքի հայերեն թարգմանությունը մեծ նվեր էր նաև մեզ համար:

Մեր ճամբարային օրերը հագեցած էին նաև պարային, երաժշտական, տեխնոլոգիական, մարզական գործունեությամբ: Հեծանվավարությունն ու լողը ճամբարականների մարզական ժամանցի անխախտ բաղադրիչն են: Իսկ իսկական հարսանեկան ծեսին ընդառաջ՝ հավես աշխատանքը դարձավ Հարսանեկան հրավիրատոմսերի պատրաստումը:

Ամառային ճամբարն ամփոփեցինք «Զանգակ» գրատուն այցով: Գրատանը սովորողները ծանոթացան գրքերի բաժիններին, դրանց առանձնացման սկզբունքներին, տեղի ընթերցանության գոտուն, գրքի խորհրդատուի աշխատանքի առանձնահատկություններին: Հաջորդեց քննարկումը գրքի ամառային, մանկական փառատոնի շուրջ, «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» ձեռնարկի և ընթերցելու մշակույթի: Քննարկեցինք տարբեր հեղինակների աշխատանքներ: Գրատնից դուրս գալուց հետո շարունակեցինք մեր քաղաքային թափառումները:

Այս ամառային ճամբարը ստացվեց հագեցած, բազմաբաղադրիչ ու հարուստ` ճամբարականների տարաբնույթ նախաձեռնություններով:

Արվեստի փառատոնին ընդառաջ

Թափառումներ, այցելություններ

Ինտելեկտուալ ժամանց

Մարզական ժամանց

Հարսանեկան ծեսին ընդառաջ

Ճամբարային օրակարգերը

Աղբյուրը`Մերի Սարգսյանի բլոգ