Рубрика: Փետրվարյան ամփոփում

Փետրվարյան ամփոփում

  • Փետրվար ամսին մեկնարկեց 3-րդ ուսումնական շրջանը ու սկսվեց ամենամյա կրթական գործընթացը միջին և ավագ դպրոցներում: Միջին դպրոցում հիմնականում սովորղների հետ անցնում էին համաշխարհային պատմությունից վերածննդի դարաշրջանի մշակութային նվաճումները դրա նախադրյալները և այն գեղագիտական չափորոշիցները, որ իր հետ բերեց նոր դարաշրջանը ինչպես նաև Ռեֆորմացիան, որը շատ նշանակալի դերակատարում ունեցավ քրիստոնեական Եվրոպայի պատմության մեջ: Աշխատանքներ ունեցա նաև սովորողների հետ նաև հայոց պատմությունից մասնավորապես կարևորում եմ Արտաշեսյան և Երվանդական արքայատոհմերի պատմական, քաղաքական նշանակությունը մեր պատմության մեջ և սովորողների հետ փորձեցի գնահատել անցյալի դեպքերը ներկա պատմաքաղաքական իրավիճակի տեսանկյունից: Ավագ դպրոցում հիմնականում թեմաները վերաբերվում էին արվեստին ու հասարակագիտությանը, մշակույթին մասնավորապես կարևորում եմ սովորղների հետ Միքելանջելո Բուորանոտի գեղագիտական ժառանգության քննարկումը և վերլուծումը ժամանակակից արվեստի համատեքստում, նրա ավանդը գեղանկարչության և քանդակագործության մեջ: Նաև հետաքրքիր էր Աստվածաշնչյան սյուժեներից մեկի քննարկումը Կայենի մասին պատումը գեղարվեստական, գեղագիտական և բարոյական հարթություններում:
  • Կարևորում եմ, որ փետրվարին մեկնարկեց Սերգեյ Փարաջանովի վերաբերյալ տարբեր նախագծեր, որի համակարգողներից մեկը ես եմ, ունեցանք երկու կինոդիտում ավագ դպրոցի սովորողների հետ և դեռ շարունակվում Սերգեյ Փարաջանով արվեստագետի բացահայտումը ոչ միայն կինոյի կոնտեքստում այլ նաև արվեստի այլ տիրույթում ինչպես նաև քաղաքական այլախոհ:
  • Հետազոտական աշխատանքները սովորողների հետ ավագ դպրոցում

Ընդհանու առմամբ այս ամիսը ևս արդյունավետ եմ համարում, ինչպես նաև նորարական:

Рубрика: Հայոց Պատմություն 8-7-2023

Համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը

  • Երբ է սկսվել առաջին աշխարհամարտը: Ում միջև էր պատերազմը
  • Ներկայացրեք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:
  • Ձեր կարծիքով ինչու Թուրքիան դարձավ Գերմանիայի դաշնակիցը
  • Երբ է սկսվել պատերազմը Կովկասյան ճակատում:
  • Երբ է տեղի ունեցել Սարիղամիշի ճակատամարտը: Պարզաբանեք դրա գլխավոր արդյունքները:
  • Նշանակալի ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Կովկասյան ճակատում 1915թ
  • Հայկական որ քաղաքաները գրավեց ռուսական բանակը 1916թ. ընթացքում:
  • Էջ 112-116

Առաջին աշխարհամարտը 1914-1918թ

  • Երբ է սկսվել առաջին աշխարհամարտը և որն էր այդ պատերազմի անմիջական առիթը
  • Որ պետություններն էին մտնում Քառյակ դաշինքի մեջ:
  • Որոնք էին Առաջին աշխարհամարտի գլխավոր ռազմաճակատները: Ուրիշ ինչ ռազմաճակատներ ձևավորվեցին:
  • Ինչ ճակատամարտներ են տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Բնութագրեք դրանք:
  • Որն էր Քառյակ միության թուլացման պատճառը:
  • Երբ է և որտեղ է զինադադար կնքվել Գերմանիայի հետ:
  • Ինչ զգացմունքներ արթնացրին ձեր մեջ Առաջին աշխարհամարտի հետևանքները: Ինչ եք կարծում հնարավոր է կանխել պատերազմները: Հիմնավորեք ձեր տեսակետը:
  • էջ 136-143
Рубрика: Հայոց պատմություն 7

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Հայոց Տիգրան Երվանդունի արքան և Պարսից Կյուրոս Բ Մեծ։

Բրիտանական գրավյուրա, 1788թ.
  • Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ
  • Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:
  • Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:
  • Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:
  • Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
  • Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը
Рубрика: Հայոց պատմություն 7

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը. Արտաշես Առաջին

Արտաշեսյան արքայատոհմի դրոշը
  • Բնութագրիր երկիշխանություն, ստրատեգոս հասկացությունները:
  • Ովքեր են Արտաշես առաջինը և Զարեհը
  • Երբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը
  • Ով է Հաննիբալը և ինչ ներդրում ունի Արտաշատ մայրաքաղաքի կառուցման մեջ
  • Ինչպես տապալվեց Երվանդունիների արքայատոհմը, ինչ նախադրյալներ կային դրա համար
  • Ինչպես կբացատրես այն, որ Արտաշես առաջին արքայի ջանքերով միավորված հողերում բոլորը միալեզու էին
  • Ինչ վերափոխություններ կատարեց Արտաշես առաջին արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար
  • Ինչպես էին ազդում Արտաշես առաջին արքայի վեարփոխությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:
  • Նշիր և հիմնավորիր թե ինչից ենք իմանում, որ Արտաշես առաջինի արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը:
  • Էջ 72-77
Рубрика: Սերգեյ Փարաջանով-2024

Սերգեյ Փարաջանովը և նրա գեղագիտական ժառանգությունը

Նախաբան՝ Ծանոթանալ Սերգեյ Փարաջանովի գեղագիտական ժառանգության հետ, կինոյից մինչև կոլաժային արվեստ: Բացահայտել այն ոճային առանձնահատկությւնները, որոնք հատկանշական են Փարաջանովի կինոարվեստին և կոլաժներին: Վերլուծել նրա մշակութային գործունեությունը Խորհրդային ժամանակաշրջանում:

Խնդիր՝

  • Պարզաբանել, բացահայտել Փարաջանովի պոետիկ կինոլեզվի առանձնահատկությունները իր հայտնի ֆիլմերում:
  • Ծանոթանալ նաև նրա կոլաժային արվեստի հետ:
  • Որպես քաղաքական այլախոհ ինչպես էր դրսևորում իր դիրքորոշումը Փարաջանով արվեստագետը:
  • Ազգագրական տարրերի առկայությունը նրա ֆիլմերի մեջ:
  • Ուսումնասիրել այն սիմվոլները, որոնք շատ են գործածվում Փարաջանովի ֆիլմերի մեջ մասնավորապես՝ նռան և խնձորի գերակայությունը:
  • Ինչպիսի միֆեր էր ստեղծում և ինչու Փարաջանովը միշտ ընտրում էր միֆական, սիմվոլիկ սյուժեներ:

Ընթացքը՝

  • Դիտել տարբեր տեսանյութեր, կարդալ տարատեսակ նյութեր որոնք կապված են Սերգեյ Փարաջանով կերպարի, ռեժիսորի և արվեստագետի հետ
  • Վերլուծել ապա ներկայացնել Սերգեյ Փարաջանովի մշակութային ժառանգությունը պրեզենտացիայի տեսքով:
  • Աշխատելու ենք ավագ դպրոցի և միջին դպրոցի սովորողների հետ:
  • Այց դեպի Փարաջանովի թանգարան:
  • Լինելու են կիոնդիտումներ Սերգեյ Փարաջանովի մասին, ինչպես նաև նրա հայտնի ֆիլմերը

Ակնկալվող արդյունք՝

  • Սովորողների հետ վերաիմաստավորել այն մշակութային ժառանգությունը, որ թողեց Սերգեյ Փարաջանովը:
  • Կրթահամալիրում ստեղծել Փարաջանով արվեստագետին նվիրված ամենամյա օրեր, որտեղ կքննարկվեն ու կներկայացվեն նրա ստեղծագործությունները

Տևողություն՝

  • միջնաժամկետ

Հոդվածներ և տեսանյութեր Սերգեյ Փարաջանովի հետ կապված

Рубрика: Համաշխարհային պատմություն 7

Ռեֆորմացիա

Տրիդենտի եկեղեցական ժողովը
  • Ինչ էր ինդուլուգենցիան և ինչ նպատակի էր ծառայում:
  • Երբ և որտեղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի և ում դեմ էին ուղղված դրանք:
  • Ովքեր ստացան բողոքական անվանումը և ինչու:
  • Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:
  • Ով և երբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:
  • Ով էր Ժան Կալվինը և ինչ էր քարոզում:
  • Ինչ է Հակառեֆորմացիան: Երբ լույս տեսավ «Արգեկված գրքերի» առաջին ցուցակը:
  • Ով էր Իգնատիոս Լոյոլան և ինչ հիմնեց:
Рубрика: Համաշխարհային պատմություն 7

Վերածնունդ

Ռաֆայել Սանտի-Սիքստինյան Տիրամայր
  • Ինչ է նշանակում Վերածնունդ
  • Որտեղ է սկզբանավորվել է Վերածննդի դարաշրջանը
  • Ովքեր էին հումանիստները
  • Ովքեր էին Ֆլորենցիայի երեք լուսատուները
  • Որ ժամանակաշրջանն է կոչվում Բարձր Վերածնունդ և ինչու: Թվարկեք իտալական Բարձր Վերածննդի նշանավոր արվեստագետների:
  • Ինչ է Հյուսիսային Վերածնունդհը: Թվարկեք դրա ներկայացուցիչների և նրանց հայտնի ստեղծագործություններ:
  • Թոմաս Մորի ստեղծագործությունն ինչու էր կոչվում:
  • էջ 130-134
  • Գրքի հղումը
Рубрика: Մշակույթ-11

«Առանց սահմանի» Այ Վեյվեյը կորսվաժ մարդկայնության և աշխարհների միջև գոյության մասին

  • Կարդալ հոդվածը
  • Քննարկել լսարանում կարևոր արժեքները որոնք վերաբերվում են ստեղծագործող մարդու և գործող կառավարության միջև հարաբերություններին
  • Օտարի և յուրայինի ընկալումը տարբեր հասարակություններում:
  • Արդյոք արվեստագետը պատկանում է մի հանրության կամ ազգի այլ ոչ թե համընդհանուր մարդկային հասարակությանը:
Рубрика: համաշխարհային պատմություն 8-7

Արևելքի ավանդական հասարակությունները (Հնդկասատան և Չինաստան)

  • Ինչ կաստաներ կային Հնդկաստանում հնուց ի վեր: Փորձեք նկարագրել հնդկական հասարակությունը:
  • Ինչու եվրոպացիների միջև դաժան մրցակցություն ծավալվեց Հնդկաստանը նվաճելու համար: Որ երկրները և ինչ ընկերություններ ստեղծեցին Հնդկաստանում: Ինչ դեր էին խաղում հայերը Հնդկաստանի կյանքում Նոր ժամանակների առաջին փուլում:
  • Երբ է տեղի ունեցել անկախության համար հնդիկների առաջին պատերազմը: Ինչով այն ավարտվեց:
  • Ձեր կարծիքով ինչու անգլիացիներին հաջողվեց նվաճել Հնդկաստանը: Ինչ նշանակություն ուներ Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի համար:
  • Ներկայացրեք Նոր դարերի սկզբի Չինաստանը: Ինչու էր երկիրը փակվել եվրոպացիների առջև:
  • Երբ է տեղի ունեցել Ափիոնի առաջին պատերազմը, որն էր դրա գլխավոր պատճառը: Ինչ պայմանագիր կնքվեց պատերազմի ավարտին. ներկայացրեք դրա հիմնական պայմանները:
  • Որ երկրները Չինաստանի հետ նման պայմանագիր կնքեցին և ինչու
  • էջ 54-5չ
Рубрика: համաշխարհային պատմություն 8-7

Արևելքի ավանդական հասարակությունները (Օսմանյան կայսրություն և Իրան)

Թուրքմենչայի պայմանագիրի ստորագրումը
  • Ինչ է ավանդական հասարակությունը: Որոնք են դրա բնորոշ կողմերը:
  • Թվարկեք ավանդական մի քանի երկրներ: Ձեր կարծիքով Հայաստանը մտնում էր այդ երկրների շարքը:
  • Ներկայացրեք Օսմանյան կայսրության վիճակը նոր ժամանակների սկզբին: Ինչպիսին էր հայերի դրությունը կայսրությունում:
  • Փաստերով հիմնավորեք, որ Օսմանյան կայսրության վիճակը նոր ժամանակների սկզբին: Ինչպիսին էր հայերի դրությունը կայսրությունում:
  • Փաստերով հիմնավորեք, որ Օսմանյան կայսրությունը Նոր դարերում գնալով թուլանում էր: Տվեք Արևելյան հարցի բացատրությունը:
  • Երբ սկսվեցին բարենորոգումներ իրականացվել Օսմանյան կայսրությունում: Ինչ է թանզիմաթը, ինչու այն հաջողություն չունեցավ:
  • Ներկայացրեք Իրանի կառավարման համակարգը: Երբ անկում ապրեց Սեֆյան արքայատոհմը: Ինչով է հայտնի Նադիր շահը: Երբ և ում կողմից է հաստատվել Ղաջարների հարստությունը:
  • Ներկայացրեք ռուս-իրականական հակամարտության արդյունքները 19-րդ դարի առաջին կեսին: Վերհիշեք Հայոց պատմությունից ռուս-պարսկական պատերազմների մասին ձեր սովորածը:
  • Երբ կնքվեց անգլո-իրանական առևտրական պայմանագիրը և ինչ հետևանք ունեցավ: