Рубрика: նախագիծ 2023-24

Մարդու օտարվածությունը հասարակության մեջ-նախագիծ

Նախաբան՝ Մարդու օտարվածությունը հասարակությունից ակտուալ է մինչև հիմա քանի,որ այս գլոբալիզացիոն դարաշրջանում ինչքան էլ տեխնիկապես զարգացել ենք,մարդը մինչև հիմա զգում է իրեն օտարված,արդյոք դա այդպես թե դա անհատի երևակայական խաղն է ինքն իր հետ

Նպատակ՝

  • Փորձել գտնել օտարված անհատի և հասարակության միջև փոխհամաձայնության, մեկը մյուսին վերարժևորելու տարբերակներ
  • Սոցիալիզացնել մարգինալ (սահմանային) անհատին իրեն օտար խմբի հետ
  • Փորձել ստեղծել նոր մշակութային իրականություն, որը կչեզոքացնի օտարի և յուրայինի սուր ընկալումը հասարակության մեջ

Խնդիր՝

  • Պարզաբանել՝ ինչից է առաջանում մարդու օտարվածությունը հասարակությունից, դրանց հասարակական,մշակութային,հոգեբանական,սոցիալական դրդապատճառները
  • Փորձել վերլուծել օտարված անհատի արձագանքը հասարակությանը:
  • Անհատի և հասարակության հակամարտության պատմությունը ինչ է սովորեցնում մեզ

Ընթացքը՝

  • Տարբեր տարիքային խմբերի հետ քննարկումներ
  • Դիտել տեսանյութեր և վերլուծել դրանց բովանդակությունը
  • Ուսումնասիրել, գտնել հայ իրականության մեջ այդպիսի դեպքեր
  • Օգտվել տարատեսակ գրականությունից (մասնագիտական,գիտական,գեղարվեստական)

Ակնկալվող արդյունք՝

  • Օտարի և յուրայինի սահմանազատման մաքսիմալ չեզոքացում
  • Շփման փակ համակարգից դեպի բաց համակարգ,դեպի ավելի կառուցողական երկխոսություն,լուծման տարբերակներ
  • Մարգինալացված (լուսանցքայնացված) անհատի վերադարձը դեպի հասարակություն

Տևողությունը՝ միջնաժամկետ

Մասնակիցներ՝ 10-1,10-4,11-4 դասարանի սովորողներ

Автор:

Из забывших меня можно составить город

Оставьте комментарий