Рубрика: Без рубрики

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում միջին դպրոցի յոթերորդցի և ութերորդցի սովորողների հետ հասցրինք իրականացնել մի շարք պատմական ճանապարհորդություններ դեպի հայ և համաշխարհային պատմության դարակազմիկ իրադարձությունները: Սեպտեմբերին ութերորդցիները ծանոթացան տասնութերորդ դարում հայ և համաշխարհային պատմության մեջ կատարվող, տիրող քաղաքական, տնտեսական և մշակութային իրավիճակին, ծանոթացան հայ ազատագրական պայքարի ժամանակագրությանը, մասնավորապես` տասնութերորդ դարի հայ և համաշխարհային պատմության թատերաբեմում եղող քաղաքական, մշակութային գործիչներին (Իսրայել Օրի, Հովսեփ Էմին, Մովսես Բաղրամյան, Շահամիր Շահամիրյանը, Նապոլեոն Բոնապարտ, Ջորջ Վաշինգտոն, Ալեքսանդր Առաջին, Պետրոս Առաջին և այլք): Յոթերորդցիները ծանոթացան սեպտեմբերին հայ և համաշխարհային պատմության միջնադարյան փուլին ավատատիրության ձևավորմանը Հայաստանում, քրիստոնեության ընդունմանը Տրդատ Երրորդի կողմից, ինչպես նաև Եվրոպայում կատարվող քաղաքական մթնոլորտին երրորդից չորրորդ դարերում, մասնավորապես` ուսումնասիրեցին եկեղեցական տիեզերական ժողովները (Նիկեայի,Կոստանդնուպոլսի, Կարթագենի ժողովները): Հոկտեմբերին ութերորդ և յոթերորդ դասարանցիների հետ քննարկումների միջոցով բացահայտեցինք, վերլուծեցինք, ամփոփեցինք հայ և համաշխարհային պատմությունում կատարված եղելությունները, սովորողները իրենք էին փորձում տալ քաղաքական, մշակութային գնահատականներ իրադարձություններին, զուգահեռներ տանում ներկա պատմաքաղաքական տիրող, գործող իրավիճակների հետ, փորձում գտնել նմանություններ, որոնք կընդգծեին պատմության կրկնվող օրինաչափությունը… Նոյեմբերին սովորողները ունեցան Սիրադեղյանական և Սեբաստացիական օրեր, փորձեցին իրենց համար բացահայտել Վանո Սիրադեղյան քաղաքական գործչին, նրա դերը Հայաստանի երրորդ հանրապետության կայացման, զարգացման գործընթացում, ինչպես նաև Մխիթար Սեբաստացու դերը հայագիտության զարգացման մեջ, նրա կողմից ստեղծած Մխիթարյան միաբանության առաքելությունը և արգասաբեր գործունեությունը օտար ափերում, հայ մշակութային ժառանգությանը տարածման օտարերկրացիների կողմից բացահայատման գործընթացում: Դեկտեմբերին ութերորդցիների հետ ծանոթացանք ռուս-պարսկական, ռուս-թուրքական բախումներին տասնիններորդ դարում, փորձեցինք հասկանալ ռուսական կայսրության քաղաքականությունը Անդրկովկասում, որը շատ նմանություններ ունի Հայաստանի երրորդ հանրապետության պատմաքաղաքական իրավիճակների հետ, ինչպես նաև հայ մշակութային կյանքին, որը իրագործվում էր գաղթօջախներում (Կալկաթա, Մադրաս, Թիֆլիս, Կոստանդուպոլիս, Սանկտ-Պետերբուրգ): Յոթերորդցիների հետ նոր կեպով փորձեցինք քննարկել Վարդանանց և Վահանանց պատերազմները, Վասակ Սյունու քաղաքական, հակասական, ընդունված և չընդունված կերպարը, Դվինի եկեղեցական ժողովները, որոնք շեշտում էին մեր կրոնական, դավանաբանական ինքնուրույնությունը: Մեզ մոտ դասալսման էին եկել Աշոտ Տիգրանյանը և Վարդան Կարապետյանը, որոնց հետ համագործակցում էի, փորձում էինք գտնել տարբեր կրթական մոտեցումներ, որպեսզի սովորողի համար ավելի ընկալելի և մատչելի լինի պատմական նյութի յուրացումը…

Ավագ դպրոցում իմ գործունեությունը վերաբերվում էր մշակույթին, արվեստի ընկալումներին, առասպելներին: Իններորդ դասարանցիների հետ հիմնական թեման առասպելներներն էին, մասնավորապես` հունական դիցաբանությունը, որտեղ կա ոչ միայն մյութոս, այլև մարդկային հոգեբանական խորը թաքնված  շերտեր, որոնք քողարկված են առասպելական պատումով (Նարցիս, Մեդեա, Նիոբե, Պիգմալիոն, Դափնե, Օրփեոս և Եվրիդիկե):Տասերրորդ դասարանցիների հետ անցանք, թե ինչ է ենթամշակույթը, հակամշակույթը, դրանց տեղային և ոչ տեղային դրսևորումները, էլիտար և զանգվածային մշակույթը, դրանց ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա..Տասնմեկերորդցիների հետ քննարկում, վերլուծում էինք էթնիկ մշակույթի տարբեր դրսևորումները, օտարի ընկալումը տեղական մշակույթը կրողի կողմից և օտար մշակույթ կրողին ընդունելու, մերժելու տարատեսակները, Արևելք ու Արևմուտք քաղաքակրթական  կապը և բախումները… , ինչպես նաև ունեցանք դասալսումները Աշոտ Տիգրանյանի և Վարդան Կարապետյանի հետ: Ահա այսպիսին էր ուսումնական շրջանը Ավագ դպրոցում:

Ունեցել եմ նաև կրթական համագորակցություն Վարդան Կարապետյանի հետ, նրա կողմից իրականացված մենթորական աշխատանքը թույլ տվեց ավելի մոտիկից ծանոթանալ, թե ինչ է հեղիանակային մանկավարժությունը, կապը եղել է ինչպես նամակագրային, այնպես էլ ֆիզիկական միջավայրում: Այսպիսին էր ուսումնական առաջին շրջանը, հիմա նախապատրաստվում եմ ձմեռային ճամբարին և ուսումնական երկրորդ շրջանին: